Միջազգային

Կանադայի ֆինանսների նախարարը հրաժարական է տվել

Կանադայի ֆինանսների նախարար Խրիստյա Ֆրիլանդը հրաժարական է տվել վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ բախումից հետո։

Ֆրիլանդը նշել է, որ հրաժարական է տվել այն բանից հետո, երբ ուրբաթ Թրյուդոն նրան առաջարկել է ավելի փոքր պաշտոն, ի պատասխան մի քանի շաբաթ տևած վեճերի։ Իսկ վեճի առիթ եղել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջադրված հնարավոր սակագների և ծախսերի հարցերը։

Ըստ bloomberg–ի՝ Թրյուդոն և նրա կաբինետն արդեն մի քանի շաբաթ պայքարում են, որպեսզի միասնական ճակատով հանդես գան ընդդեմ Դոնալդ Թրամփի ՝ կանադական ապրանքների վրա 25 տոկոս մաքսատուրքեր սահմանելու սպառնալիքի: 

Նշվում է նաև, որ  Թրյուդոյի վարչակազմը հայտնվել է ճգնաժամի մեջ, երբ նրա վստահելի տեղակալը՝ ֆինանսների նախարար Քրիստիա Ֆրիլանդը հրաժարականի դիմում է ներկայացրել, թուլացնելով նրան ամենաանպատեհ պահին: