Միջազգային

Իսրայելը գնդակոծել է Գազան

Իսրայելի զինված ուժերը գնդակոծել են Գազա քաղաքի բնակելի թաղամասը, ինչի հետևանքով 10 մարդ զոհվել է: Այս մասին հայտնել է Ալ Ջազիրա հեռուստաընկերությունը։

Իսրայելի պաշտպանության նախարարը նշել է, որ երկիրը պատրաստվում է ստանալ «գործողությունների լիակատար ազատություն» Գազայի հատվածում՝ այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ը պարտություն կրի:

ԱՄՆ հեռացող նախագահ Ջո Բայդենը խոստացել է շարունակել Գազայում մնացած բանտարկյալների ազատ արձակման աշխատանքները, մինչև պաշտոնապես լքի իր պաշտոնը: