Միջազգային

«Սիրիայի ժողովուրդը ենթարկվում էր կոտորածի». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի վերածննդի համար անհրաժեշտ է Եվրամիության և այլ միջազգային կազմակերպությունների աջակցությունը․

«Միջազգային հանրությունը, ցավոք, 13 տարի շարունակ, երբ Սիրիայի ժողովուրդը ենթարկվում էր կոտորածի, անհրաժեշտ աջակցություն չէր ցուցաբերում»,- ասել է նա՝ Անկարայում Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Էրդողանն ընդգծել է, որ Սիրիայի վերականգնման գործընթացում կարևոր է հարևան և բարեկամ երկրների, ինչպես նաև ԵՄ-ի և այլ միջազգային կազմակերպությունների աջակցությունը։ Նա հավելել է, որ Թուրքիան կարևոր դեր է խաղում Սիրիայի հարցում և նշել, որ ֆոն դեր Լեյենի հետ համամիտ են Սիրիայի տարածքային ամբողջականության հարցում։