ԱՄՆ նորընտիր Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լավ է ճանաչում Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներին ու կփորձի հասնել խաղաղության գործարքի՝ վերջ դնելով պատերազմին։ Նա ընդգծել է, որ երկու առաջնորդներն էլ պետք է պատրաստ լինեն գործարքի։
Թրամփը նշել է, որ այս պահին փորձում է կանգնեցնել պատերազմը. «Այս սարսափելի պատերազմը շարունակվում է Ուկրաինայում: Մարդկանց սպանում են այնպիսի մասշտաբներով, որոնք ոչ ոք երբեք չի տեսել»,- ասել է նա՝ շեշտելով. «Մենք փորձում ենք կանգնեցնել սարսափելի պատերազմն Ուկրաինայում»։
Թրամփը չի մանրամասնել, թե ինչ համաձայնագրեր են քննարկվել երկրների հետ՝ Ռուսաստանի սանձազերծած պատերազմին վերջ տալու համար, սակայն ընդգծել է, որ պետք է լուծում գտնել: Նա անդրադարձել է նաև այն քաղաքներին, որտեղ ոչ մի շենք չի մնացել՝ նշելով, որ «մարդիկ այդ ավերակներ չեն կարող վերադառնալ»: