Վրացի դիվանագետների համար առանց վիզա ռեժիմի դադարեցման մասին Եվրոհանձնաժողովի հանձնարարականը խորհրդանշական նշանակություն ունի. հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Եվրոպական հանձնաժողովի հանձնարարականը միանշանակ հակավրացական քայլ է, որը խաթարում է եվրոպական կառույցների հանդեպ վստահությունը վրացիների ընկալումներում»,- ասել է նա։
Կոբախիձեն նաև նշել է, որ ԵՄ կողմից Վրաստանի դեմ պատժամիջոցների կիրառմանը դեմ են եղել Հունգարիան, Իսպանիան, Իտալիան, Ռումինիան և Սլովակիան։
«Մենք շարունակելու ենք խորհրդակցություններ բոլոր այն երկրների հետ, որոնք աջակցում են վրացի ժողովրդին», - ընդգծել է Վրաստանի վարչապետը։