Ինչպես արդեն հայտնել էինք, Մոսկվայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է Ռուսաստանի ռադիացիոն և քիմիական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը։
Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Կիրիլովը մեղադրվել է Ուկրաինայի զինված ուժերի դեմ քիմիական զենք կիրառելու մեջ:
Ըստ Reuters-ի, Ուկրաինայի անվտանգության ծառայության աղբյուրը հայտնել է, որ գեներալ Կրիլովին ոչնչացրել են հատուկ գործողության ընթացքում։ Կիևը Կիրիլովին համարում է ռազմական հանցագործ և բացարձակ օրինական թիրախ՝ նրան մեղադրելով պատերազմի ընթացքում ուկրաինական զորքերի դեմ արգելված քիմիական զենք կիրառելու հրաման տալու մեջ:
Ռուսաստանը հերքում է Ուկրաինայի մեղադրանքները ռազմի դաշտում քիմիական զենք կիրառելու վերաբերյալ։