Միջազգային

Ադրբեջանն ավելացրել է ոսկու արդյունահանումը

Ադրբեջանում ոսկու արդյունահանումը հունվար-նոյեմբեր ամիսներին աճել է 2.4%-ով՝ հասնելով 2 տ 567.2 կգ-ի:

Դեկտեմբերի 1-ի դրությամբ ընկերությունների պահեստներում առկա է 282.6 կգ ոսկի:

Միևնույն ժամանակ, արծաթի արդյունահանումը նվազել է 18.6%-ով՝ կազմելով 3 տ 64.2 կգ: