Միջազգային

Իրանում հետապնդում են առանց հիջաբի ելույթ ունեցած երգչուհուն

Իրանի իշխանությունները ձերբակալել, բայց հետո ազատ են արձակել երգչուհի Պարաստա Ահմադիին՝ YouTube-ում առանց հիջաբի համերգի տեսանյութը հրապարակելու պատճառով։ Տեսանյութը դիտվել է երկու միլիոն անգամ և դարձել է Իրանի բողոքի նոր խորհրդանիշ։

Դեկտեմբերի 11-ին, Ահմադին համերգը սկսել է հայտարարությամբ. «Ես ուզում եմ երգել այն մարդկանց համար, ում սիրում եմ։ Դա իրավունք է, որը ես չեմ կարող անտեսել։ Երգել այն երկրի համար, որը ես շատ եմ սիրում։»

Տեսանյութում նա հանդես է գալիս սև բաց ուսերով զգեստով՝ առանց հիջաբի, իսկ նրա երկար մազերը արձակված են։ Համերգը տևում է 27 րոպե, որտեղ նա կատարում է յոթ երգ՝ ժողովրդական մոտիվներով, ինչպես նաև նշում է, որ համերգը «երևակայական» է։ Համերգը իրականացվել է հին քարավանատանը, բայց նրա ճշգրիտ գտնվելու վայրը անհայտ է։

Չնայած Իրանում YouTube-ը արգելափակված է, ելույթը առաջին օրվանից դիտվել է 150,000 անգամ, իսկ դրանից հետո դիտումների քանակը հասել է երկու միլիոնի։

Իշխանությունները սկսել են հետապնդել երգչուհուն։