Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Հռոմի Սրբազան Աթոռի պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ կապերի հարցերով քարտուղար, եպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալախերին: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային հարցեր:
Ալիևը նշել է, որ շարունակելու է իր ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն ապահովելու ուղղությամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Մերձավոր Արևելքի իրավիճակին: Ալիևը նշել է, որ Սիրիայի նախագահ Ասադի ռեժիմի անկումից հետո, խորհրդակցելով եղբայրական Թուրքիայի հետ, Ադրբեջանը պատրաստ է աջակցել սիրիական ժողովրդի առջև ծառացած մարդասիրական խնդիրների լուծմանը։