Միջազգային

Հայաստանը ողջունում է Աքաբայի hամատեղ հայտարարությունը. ԱԳՆ

Հայաստանն ուշադիր հետևում է Սիրիայում և շուրջը կատարվող զարգացումներին. նշված է ՀՀ ԱԳՆ-ի x-ում արված գրառման մեջ։

«Հայաստանն ուշադիր հետևում է Սիրիայում և շուրջը կատարվող զարգացումներին, ողջունում է Աքաբայի համատեղ կոնտակտային խմբի նախարարական հանդիպման շրջանակում ընդունված Սիրիայի վերաբերյալ Համատեղ հայտարարությունը։

Մենք հաստատակամ կանգնած ենք բարեկամ սիրիացի ժողովրդի կողքին՝ իր պատմության համար այս վճռական պահին և աջակցում ենք խաղաղ քաղաքական անցումային գործընթացին՝ հավատով, որ հանդուրժողականությունն ու ազգային միասնությունը Սիրիայում և ողջ տարածաշրջանում կայունության և խաղաղության միակ ճանապարհն են»։