Միջազգային

Խուզարկություններ տեխզննություն իրականացված ընկերություններում

Ռուսաստանի քննչական կոմիտեն խուզարկություններ է իրականացնում այն ընկերություններում, որոնք իրականացրել են Կերչի նեղուցում վթարված լցանավերի տեխզննությունը: Այս մասին տեղեկություն հայտնեցին Ղրիմի և Սևաստոպոլի հարցերով ՔԿ գլխավոր վարչությունից:

Հիշեցնենք՝ Սև ծովում ռուսական լցանավ է վթարի ենթարկվել։ Երկու նավաստի տեղափոխվել է հիվանդանոց։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Կերչի նեղուցի մոտ վթարված լցանավերից մազութի արտահոսքը դադարել է․ արտահոսել է մոտ 3 հազար տոննա մազութ։