Միջազգային

Թուրքիան դատապարտել է Իսրայելի որոշումը

Անկարան խստորեն դատապարտել է Գոլանի բարձունքներում 1967 թվականից օկուպացված տարածքում բնակավայրերի ընդլայնման՝ Իսրայելի որոշումը. հայտնում է «Անադոլու» գործակալությունը։

Թուրքիայի ԱԳՆ-ն այս քայլն որակել է օկուպացիայի միջոցով սահմանների ընդլայնման նոր փուլ՝ համարելով այն անօրինական և միջազգային իրավունքի կոպիտ խախտում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելը կրկնապատկում է Գոլանի բարձունքում վերաբնակիչների թիվը։