Միջազգային

Գուդաուրի հանգստավայրում 12 մարդ է մահացել

Վրաստանի Գուդաուրի լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցած դժբախտ պատահարի՝ շմոլ գազից թունավորվելու հետևանքով 12 մարդ է մահացել։  Նրանցից 11-ը օտարերկրացիներ են, 1-ը՝ Վրաստանի քաղաքացի։

Նրանք հայտնաբերվել են քնած՝ հանգստավայրի երկրորդ հարկում գտնվող ռեստորանում։

Դիակների վրա բռնության հետքեր չեն եղել. դեպքը ամենայն հավանականությամբ, դժբախտ պատահար է:

Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ օրը, երբ շենքում հոսանքազրկումից հետո միացվել է մազութով աշխատող գեներատորը:

Զոհերի ինքնությունը դեռ չի հրապարակվել:

Գուդաուրին Վրաստանի ամենամեծ և ամենաբարձր լեռնադահուկային հանգստավայրերից մեկն է, որը հայտնի է լեռնադահուկային սպորտի և սնոուբորդի սիրահարների շրջանում: