Միջազգային

Ֆրանսիայի ԱԳ նախարարն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն Բրյուսելում՝ Արտաքին հարաբերությունների խորհրդում՝ լրագրողների հարցերին պատասխանելիս անդրադարձել է նաև Հայաստան-Եմ հարաբերություններին։

«Կոչ կանեմ ԵՄ-ին զարգացնել իր հարաբերություններն Հայաստանի հետ, որին Ֆրանսիան շատ հավատարիմ է։ Պետք է կարողանանք Հայաստանին տրամադրել այն աջակցությունը, որն ակնկալելու իրավունքն ունի վերջինս»,-նշել է Բարոն: