Միջազգային

Պեսկովն անդրադարձել է Ուկրաինայում խաղաղապահների տեղակայման հնարավորությանը

ՌԴ նախագահի խոսնակ Դմիրտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է «հատուկ գործողությունն» Ուկրաինայում, և բանակցությունների մասին խոսք չկա:

«Խաղաղապահների տեղակայումը հնարավոր է միայն հակամարտության կողմերի համաձայնությամբ»,- ասել է նա՝ անդրադառնալով դիտարկմանը, թե խաղաղապահ զորակազմ մտցնելու անվան տակ Արևմուտքը մտադիր է օկուպացնել Ուկրաինան։ «Ուկրաինայում խաղաղապահների մասին խոսելը վաղաժամ է»,- ասել է նա։ 

Պեսկովի խոսքով, Կիևը նախկինի պես հրաժարվում է Ռուսաստանի հետ բանակցություններից . «Հնարավոր բանակցությունները կարող են հիմնվել ստամբուլյան համաձայնագրերի վրա»,- ասել է նա։

Խոսելով Սիրիայում ռուսական ռազմաբազաների մասին՝ Պեսկովը նշել է, որ այս հարցում Մոսկվայում դեռևս վերջնական որոշում չկա։