Միջազգային

Իսրայելը կրկնապատկում է Գոլանի բարձունքում վերաբնակիչների թիվը

Իսրայելի կառավարությունը հավանություն տվեց Գոլանի բարձունքներում՝ 1967 թվականից իր վերահսկողության տակ գտնվող սիրիական տարածքում վերաբնակիչների թվի կրկնապատկման ծրագրին: Որոշումը կայացվեց Բաշար Ասադի ռեժիմի անկումից հետո:

Այս որոշումը կառավարությունը պատճառաբանել է «պատերազմի և նոր ճակատի լույսի ներքո»: Վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է. «Գոլանի ամրապնդումը Իսրայել պետության ամրապնդումն է, և դա հատկապես կարևոր է այս պահին: Մենք կշարունակենք պահել նրանց, առաջնորդել նրանց դեպի բարգավաճում և բնակեցնել նրանց»:

Նեթանյահուն նաև ընդգծել է, որ Իսրայելը «շահագրկռված չէ Սիրիայի հետ հակամարտությամբ» և նպատակ ունի քաղաքականությունը սահմանել ստեղծված իրողություններին համապատասխան: