Ֆրանսիական Մայոտ արշիպելագը ենթարկվել է գրեթե մեկ դարի ամենահզոր ցիկլոնի հարվածին: Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունից Ֆրանսուա-Քսավիե Բյովիլը հայտարարել է, որ զոհերի թիվը կարող է հասնել մի քանի հարյուրից մինչև մի քանի հազար. հայտնում է Reuters-ը Radar Armenia-ին։
Meteo-France-ի տեղեկությամբ, «Չիդո» ցիկլոնը կղզիներին հարվածել է աննախադեպ 200 կմ/ժամ արագությամբ՝ ավերելով բնակելի, կառավարական շենքերը և հիվանդանոցները:
Օդերևութաբանների խոսքով՝ այս փոթորիկը 90 տարվա ընթացքում ամենաուժեղն է:
Ներկայումս հնարավոր չէ ճշգրիտ որոշել զոհերի ընդհանուր թիվը: