Միջազգային

Պետդուման առաջարկել է վերադարձնել սննդի դրոշմանիշները

Ռուսաստանի Դաշնության Պետդուման առաջարկել է վերադարձնել սննդի դրոշմանիշները, ինչպես ԽՍՀՄ-ում:

Այս գաղափարն առաջարկել է Ֆինանսական շուկայի կոմիտեի ղեկավար Անատոլի Ակսակովը։ Հիմնական փաստարկներն են բարձր գնաճը և այն, որ գների աճն ամենաշատը հարվածում է աղքատներին:

«Նման նախաձեռնությունը հիմնավոր հիմքեր ունի, քանի որ կարիքավոր մարդիկ ամեն դեպքում, ցանկացած պարագայում կիմանան, որ իրենց տրամադրվում է համապատասխան նվազագույն ապրանքներ, ապրանքներ, որոնք անհրաժեշտ են իրենց կյանքի համար»,- ասել է Ակսակովը։