Միջազգային

Հորդառատ տեղումները կարող են առաջացնել գետերում ջրի մակարդակի բարձրացում

Հորդառատ տեղումները կարող են առաջացնել գետերում ջրի մակարդակի բարձրացում

Օդերեւութաբանները զգուշացնում են Վրաստանում եղանակի հերթական վատթարացման մասին։

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 17-19-ը սպասվում է անձրեւ, առատ ձյուն, բուք. Վրաստանի մեծ մասում կփչեն ուժեղ քամիներ, իսկ ծովում հնարավոր է 4-6 ուժգնությամբ փոթորիկ։

Հորդառատ տեղումները կարող են առաջացնել գետերում ջրի մակարդակի բարձրացում և սողանքային գործընթացների ավելացում (վտանգի մակարդակը միջին է), հայտնում է Շրջակա միջավայրի պահպանության ազգային գործակալությունը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական