Միջազգային

Կովկասում կայունության ուղին անցնում է Բաքվի և Երևանի միջև խաղաղությամբ. Գյուլեր

Հարավային Կովկասում կայունության ուղին անցնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայի Պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։

Նա նշել է, որ Անկարան գոհ է այս ուղղությամբ երկու երկրների գործադրած ջանքերից և վերջին շրջանում ձեռք բերված առաջընթացից։