Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գեորգի Տիխին հայտարարություն է արել այն բանից հետո, երբ ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարի վիճակահանության ժամանակ Ղրիմը չի նշել որպես Ուկրաինայի մաս, հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները։
Տիխին նշել է, որ ԱԳՆ-ն ակնկալում է ՖԻՖԱ-ից հրապարակային ներողություն այս միջադեպի համար։ Քարտեզն առանց Ղրիմի ցուցադրվել է, երբ վիճակահանության ժամանակ բացատրեցիլ են, թե ինչու Ուկրաինան չի կարողանա խաղալ Բելառուսի հետ։