Սեուլի կենտրոնական շրջանային դատարանը որոշում է կայացրել ձերբակալել Հարավային Կորեայի ոստիկանության ղեկավարությանը, որը կասկածվում է դեկտեմբերի 3-ին երկրի նախագահ Յուն Սեոկ Յոլին ռազմական դրություն մտցնելու հարցում աջակցելու մեջ:
Հարավկորեական Yonhap գործակալության փոխանցմամբ՝ դատախազության պահանջով համապատասխան որոշում է կայացվել Ազգային ոստիկանական գործակալության գլխավոր հանձնակատար Չո Ջի Հոյի և Սեուլի ոստիկանապետ Կիմ Բոնգ Սիկի դեմ։