Միջազգային

Վրաստանում այսօր նախագահական ընտրություններ են

Վրաստանում այսօր նախագահական ընտրություններ են

Վրաստանում այսօր նախագահական ընտրություններ են։

Պատմության մեջ առաջին անգամ նրան կընտրի ոչ թե բնակչությունը, այլ 300 հոգանոց ընտրական կոլեգիան՝ երկրի խորհրդարանի, ինքնավար հանրապետությունների և տեղական խորհրդատվական մարմինների պատգամավորներ։

Ընդդիմությունը չի պատրաստվում մասնակցել գործընթացին՝ չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները և գործող խորհրդարանը, ինչպես և նրա բոլոր որոշումները, ոչ լեգիտիմ է համարում։

Նույն կարծիքին է նաև ներկայիս նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ով հայտարարել է, որ մնալու է իր պաշտոնում և չի լքի իր նստավայրը մինչև երկրում նոր խորհրդարանական ընտրություններ չանցկացվեն։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական