Միջազգային

Հարավային Կորեան արդեն նախագահ չունի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հարավային Կորեայի ընդդիմության գլխավորած խորհրդարանն այսօր իմպիչմենտի ենթարկեց նախագահ Յուն Սուկ Յոլին՝ քվեարկելով նրան ծառայողական պարտականություններից հեռացնելու օգտին՝ անցյալ շաբաթ ռազմական դրություն մտցնելու կարճատև փորձի պատճառով: Կողմ քվեարկեց 204 ձայն, դեմ՝ 85։

Նախորդ քվեարկությունը ձախողվել էր իշխող կուսակցության անդամների բացակայության պատճառով։ Որոշում կայացնելու համար անհրաժեշտ է 300-ից 200 ձայն, ինչը նշանակում է իշխող կուսակցության պատգամավորների առնվազն 8 ձայն։

Երկրի Սահմանադրության համաձայն՝ վարչապետ Հան Դաք Սուն, որը նշանակվել էր Յունի կողմից, դառնում է նախագահի պաշտոնակատար։

Յունը երկրորդ պահպանողական նախագահն է անընդմեջ, ում իմփիչմենտ են հայտարարել Հարավային Կորեայում: