Միջազգային

Զուրաբիշվիլին պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո չի լքի նախագահական նստավայրը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո՝ դեկտեմբերի 29-ից, չի լքի նախագահական նստավայրը։

Այս մասին Զուրաբիշվիլին հայտարարել է հեռուստատեսային իր ուղերձում։

«Ես ոչ մի տեղ չեմ գնալու, իմ թիմից ոչ մեկին թողնելու մտադրություն չունեմ։ Ես այստեղ կմնամ»,- ասել է Վրաստանի նախագահը: