Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Միխեիլ Կավելաշվիլիին Վրաստանի նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։
«Հավատում եմ, որ մենք համատեղ ջանքեր կգործադրենք առավել ամրապնդելու և ընդլայնելու մեր միջպետական հարաբերությունները և ռազմավարական գործընկերությունը՝ հանուն մեր երկրների և ժողովուրդների բարգավաճման, մեր տարածաշրջանի կայունության և անվտանգության ապահովման, նրա տնտեսական ներուժի իրացման»,- ասվում է նրա ուղերձում։