Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան հայտարարել է, որ ապաքինվել է և պատրաստ է վերադառնալ ի իր պարտականություններին։
«Ես ամուր եմ և ուժեղ, պատրաստ եմ շուտով վերադառնալ տուն և շարունակել աշխատանքս՝ հոգ տանելով բրազիլական յուրաքանչյուր ընտանիքի մասին: 2025 թվականը մոտ է, և մենք բազմաթիվ հանդիպումներ ունենք Բրազիլիայում և ամբողջ աշխարհում»,- ասել է նա:
Լուլա դա Սիլվան, ով դեկտեմբերի 10-ի առավոտյան հոսպիտալացվել էր գլխուղեղի արյունազեղման պատճառով, կրկնակի արյունահոսության կանխման նպատակով երկրորդ վիրահատության էր ենթարկվել։
Դեկտեմբերի 9-ի երեկոյան Բրազիլիայի նախագահին հոսպիտալացրել էին։ Բժիշկները հայտնել էին, որ առկա է ներգանգային արյունազեղում, որն առաջացել էր դժբախտ պատահարի հետևանքով, որը տեղի էր ունեցել հոկտեմբերի 19-ին։ Այդ ժամանակ Սիլվան ընկել էր և հարված ստացել։