Միջազգային

«ԵՄ-ն չի պարտադրում, Եվրոպան առաջարկում է»․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Վրաստանի բոլոր քաղաքական ուժերին կոչ է արել երկխոսության՝ իրավիճակը կարգավորելու համար։

«Մենք ձեր կողքին ենք՝ աջակցելու ձեր եվրոպական և ժողովրդավարական նկրտումներին։ Վրաստանը չի կարող հուսալ, որ կշարժվի եվրոպական ճանապարհով, եթե խաղաղ ցույցերը ճնշվեն ուժի անհամաչափ կիրառմամբ: Ես ուզում եմ հավատալ, որ կա երկրի եվրոպական նկրտումներին համահունչ ճանապարհ, բոլոր քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների քաղաքավարի երկխոսության ճանապարհ: Բոլոր վրացիներն են պատասխանատու այս երկխոսության համար»,- ասել է Մակրոնն իր տեսաուղերձում։

Նա հավելել է, որ Եվրամիությունը չի պարտադրում, Եվրոպան առաջարկում է, չի վախեցնում, չի օգտագործում սպառնալիքներ, չի ձգտում ավերածությունների։ 

«Եվրոպան չի ձգտում ապակայունացնել կամ հպատակեցնել իր հարևաններին պատերազմի կամ հիբրիդային սպառնալիքների միջոցով։ Եվրամիությունը հարգում է ժողովուրդների ինքնիշխան կամքը, ազգերի պատմությունն ու ինքնությունը։ Եվրամիությունը չի թելադրում, թե որոնք են ազգային շահերը, Եվրամիությունը հարգում է տարածքային ամբողջականությունը»,- եզրափակել է Ֆրանսիայի նախագահը։