Միջազգային

ԱՄՆ-ն վիզային սահմանափակումներ է մտցրել վրացի պաշտոնյաների նկատմամբ

ԱՄՆ պետքարտուղարությունն արգելել է Վրաստանի որոշ քաղաքացիներին ամերիկյան վիզաների տրամադրումը:

«Պետական դեպարտամենտն այսօր հայտարարել է վիզային սահմանափակումների լրացուցիչ գործողությունների մասին, որն արգելում է վիզաների տրամադրումը նրանց, ովքեր պատասխանատու են կամ մասնակից են Վրաստանում ժողովրդավարության խաթարմանը», - ասված է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:

Սահմանափակումները տարածվում են 20 մարդու վրա, այդ թվում՝ նախարարների, իրավապահ և հատուկ ծառայությունների աշխատակիցների, ինչպես նաև անհատների վրա:

«ԱՄՆ-ն դատապարտում է ցուցարարների, զլմ-ների ներկայացուցիչների, իրավապաշտպանների և ընդդիմության գործիչների նկատմամբ բռնության կիրառումը», - ասվում է հայտարարության մեջ: