Մոլդովայի խորհրդարանը դեկտեմբերի 16-ից 60 օրով արտակարգ դրություն մտցնելու որոշում է կայացրել՝ պատճառը երկրում էներգետիկ ճգնաժամն է։ Որոշումն ընդունվել է 56 պատգամավորի ձայներով․ հայտնում է РИА Новости-ն։
Մոլդովայի կառավարությունը նախնական թույլտվություն է տվել արտակարգ դրություն հաստատելուն, քանի որ Ուկրաինայի տարածքով գազի տարանցման դադարեցումը Մերձդնեստրի 300 հազար բնակչին ձմռանը սպառնում է թողնել առանց գազի և էլեկտրաէներգիայի։