Ավելի քան 30 պաղեստինցի է սպանվել, 50-ը` վիրավորվել Գազայի կենտրոնական հատվածում գտնվող Նուսեյրաթ փախստականների ճամբարի վրա իսրայելական օդային հարձակման հետևանքով. այս մասին գրում է «Аl Jazeera» հեռուստաալիքը։
Բժիշկները Reuters գործակալությանը հայտնել են, որ տուժել է փոստային բաժանմունքը, որտեղ բնակվում էին տեղահանված պաղեստինյան ընտանիքները:
Նուսեյրաթը Գազայի հատվածի փախստականների ութ պատմական ճամբարներից մեկն է, որը ստեղծվել է 1948 թվականին՝ մոտակա շրջաններից պաղեստինցիների բռնի արտաքսումից հետո, որը հաճախ անվանում են «նակբա» (աղետ):