Թեև ի սկզբանե նախատեսված էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարչապետ կնշանակի հինգշաբթի, սակայն այդ որոշումը կլինի այսօր. հայտնում է France24-ը։
Ըստ լրատվամիջոցի, սա վկայում է այն մասին, որ Էմանուել Մակրոնը դժվարանում է գտնել այնպիսի մեկին, որը կարող է ավելի երկար պաշտոնավարել և ընդունել բյուջեն ստեղծված քաղաքական իրավիճակում:
Լրատվամիջոցը նաև հայտնում է, որ այսօր վաղ առավոտյան Ելիսեյան պալատում ընդունել են հավանական թեկնածուներից Ֆրանսուա Բայրուին։