Միջազգային

«Ուկրաինայում հակամարտության զոհերի թիվը գերազանցում է 1 միլիոնը». Ռյուտե

Ամեն շաբաթ Ուկրաինայում ավելի քան 10․000 մարդ է զոհվում կամ վիրավորվում․ այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ Քարնեգի հիմնադրամի եվրոպական մասնաճյուղում ելույթի ժամանակ, որը հրապարակվել է դաշինքի կայքում:

«Ամեն օր այս պատերազմը բերում է ավելի ու ավելի շատ ավերածություններ և մահեր․ 2022թ․ փետրվարից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 1 միլիոնը»։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ Վլադիմիր Պուտինը փորձում է ջնջել Ուկրաինան երկրի երեսից․

«Ռուսաստանի տնտեսությունը ռազմական դրության մեջ է։ Ռուսական պաշտպանական արդյունաբերությունն արտադրում է հսկայական քանակի տանկեր, զրահամեքենաներ և զինամթերք։ Ռուսաստանը պատրաստվում է երկարատև առճակատման ոչ միայն Ուկրաինայի, այլև ՆԱՏՕ-ի դեմ»։