Միջազգային

Վրաստանի խորհրդարանն արգելել է հանրահավաքներին դիմակ կրել

Վրաստանի խորհրդարանը, որի նիստերին մասնակցում են միայն իշխող «Վրացական երազանք»-ի անդամները, երրորդ՝ վերջնական ընթերցմամբ ընդունել է օրենք, որն արգելում է հանրահավաքներում դեմքը ծածկել դիմակներով կամ այլ միջոցներով: Իշխող կուսակցության առաջարկած նախաձեռնությանն աջակցել է 82 մարդ, դեմ չի եղել։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասում էր, որ բոլորը դիմակավորված են քայլում, ուստի ոստիկանության համար դժվար է որոշել, թե որն է ցուցարար:

Որպես արգելքի անհրաժեշտության ապացույց՝ նա օրինակ է բերել միջադեպը, երբ հանրահավաքի ժամանակ դիմակավորված և սև հագուստով մոտ 30 մարդ հարձակվել էր «Պիրվելի» հեռուստաալիքի նկարահանող խմբի վրա։