Միջազգային

Յունի իմպիչմենտը լավագույն միջոցն է․ ընդդիմություն

Յունի իմպիչմենտը լավագույն միջոցն է․ ընդդիմություն

Հարավային Կորեայի ընդդիմության առաջնորդ Լի Չժե Մյոնը այտարարել է, որ երկրում կարգուկանոն հաստատելու լավագույն միջոցը նախագահ Յուն Սուկ Յելին իմփիչմենթ հայտարարելն է՝ խորհրդարանական քվեարկությունից մեկ օր առաջ ռազմական դրություն մտցնելու համար։

Դեկտեմբերի 3-ին ռազմական դրություն մտցնելու Յունի որոշումը չեղարկվեց վեց ժամվա ընթացքում, բայց դա երկիրը մտցրեց սահմանադրական ճգնաժամի մեջ և օրենքի խախտման համար նրա հրաժարականի զանգվածային կոչերի առիթ դարձավ։

Նախօրեին Յունը խոստացավ «պայքարել մինչև վերջ»՝ մեղադրելով ընդդիմադիր կուսակցությանը կառավարությունը կաթվածահար անելու մեջ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական