ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի զեկույցը հերքում է հայտարարությունները, թե իբր Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները գաղտնի ներգրավված են եղել Դոնալդ Թրամփի կողմնակիցների կողմից ԱՄՆ Կապիտոլիումի վրա 2021 թվականի հունվարի 6-ին հարձակման մեջ․ հայտնում է Reuters–ը։
Արդարադատության դեպարտամենտի գլխավոր տեսուչ Մայքլ Հորովիցի զեկույցը եզրակացրել է, որ ապացույցներ չկան ՀԴԲ գաղտնի գործակալների՝ ԱՄՆ Կապիտոլիումի վրա հարձակման մեջ ներգրավվածության մասին:
Զեկույցում նշվում է նաև, որ ՀԴԲ-ն թույլ չի տվել իր տեղեկատուներից որևէ մեկին մուտք գործել շենք կամ բռնություն գործադրել:
ՀԴԲ - ն երկար ժամանակ հերքում էր Կապիտոլիումի անկարգություններին իր աշխատակիցների կամ տեղեկատուների որևէ ներգրավվածությունը, չնայած հարձակման մեջ նրա դերի մասին դավադրության տեսությունները շարունակվում էին: