Միջազգային

Հայտնի է՝ ով է Ֆրանսիայի նոր վարչապետը

9 օր շարունակվող բանակցություններից հետո Ֆրանսիայի նոր վարչապետ է նշանակվել «Ժողովրդավարական շարժում» կուսակցության 73-ամյա առաջնորդ Ֆրանսուա Բայրոուն, ով նախկինում արդարադատության նախարար է եղել։

«Հանրապետության նախագահը Ֆրանսուա Բայրոուին նշանակել է վարչապետ և հանձնարարել կառավարություն ձևավորել»,-ասվում Է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ:

Հինգշաբթի երեկոյան Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Բայրոուի հետ, իսկ այսօր առավոտյան ընդունել է նախագահական պալատում։