Միջազգային

Վրաստանի ընդդիմությունը չի ընդունում նախագահական ընտրությունները

Վրաստանի խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերը միասնական հայտարարություն են տարածել՝ նշելով, որ չեն ընդունում դեկտեմբերի 14-ին անցկացվելիք նախագահական ընտրությունները:

«Միակ լեգիտիմ պետական ինստիտուտը Վրաստանի նախագահն է։ Սալոմե Զուրաբիշվիլին մնում է Վրաստանի նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար և արտաքին հարաբերություններում երկրի բարձրագույն ներկայացուցիչ»,– ասված է նրանց համատեղ հայտարարության մեջ:

Քաղաքական ճգնաժամից դուրս գալու միակ ելքը նրանք համարել են նոր խորհրդարանական ընտրությունները: ️

Վրաստանի նոր նախագահի ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 14–ին, իսկ նրա երդմնակալությունը՝ դեկտեմբերի 29-ին: