Միջազգային

Շոլցը Հորդանանի թագավորի հետ քննարկել է Սիրիայի վիճակը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի թագավոր Աբդալլահ 2-րդի հետ։ Նրանք քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը՝ կարևորելով այդ երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։

Երկու երկրների ղեկավարները քննարկել են Սիրիայում համապարփակ քաղաքական գործընթացի աջակցումը և էթնիկ ու կրոնական փոքրամասնությունների պաշտպանությունը:

Նրանք նաև քննարկել են Գազայում կրակի դադարեցման և մարդասիրական օգնության շարունակականության հարցեր։