Միջազգային

Բայդենը կհամաների մոտ 1500 մարդու

Բայդենը կհամաների մոտ 1500 մարդու

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ներում կշնորհի մոտ 1500 հոգու՝ մեղմացնելով դատավճիռը։ Ներում կշնորհվի նաև ոչ բռնի հանցագործությունների համար դատապարտված 39 հոգու. հայտնում է CNN-ը։

Ըստ լրատվամիջոցի՝ սա նշանակում է նախագահական ներման իրավունքի լայն կիրառում Բայդենի վարչակազմի պաշտոնավարման ավարտից ընդամենը մի քանի շաբաթ առաջ:

«Նրանք մարդիկ են, որոնք աշխատանք են ստացել, բարձրացրել իրենց կրթական մակարդակը, հոգ տարել իրենց երեխաների և ընտանիքի անդամների մասին և իսկապես ինտեգրվել իրենց համայնքների կյանքին»,- CNN-ին ասել է վարչակազմի խոսնակը՝ հավելելով․ 

«Նրանց մեջ կան մարդիկ, որոնք բախվել են կյանքի անհավանական դժվարությունների և այժմ իսկապես ձգտում են հաղթահարել այդ դժվարությունները»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական