Միջազգային

Հարավային Կորեայի նախագահը խոստացել է պայքարել մինչև վերջ

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յելը հանդես է եկել նոր հեռուստաուղերձով` հայտարարելով, թե անցած շաբաթ ռազմական դրություն մտցնելը ճիշտ որոշում էր։ Նա հերքել է ապստամբության մեղադրանքները: Նա ասել է, թե օգտագործել է նախագահական լիազորությունները ռազմական դրություն հայտարարելիս «ազգը պաշտպանելու և պետական գործերը կարգավորելու համար» ընդդիմության դեմ, որը կաթվածահար է արել կառավարության աշխատանքը։

Նա նաև մերժել է հրաժարական տալու կոչերը և հայտարարել․ «Ես պայքարելու եմ մինչև վերջ»՝ մեղադրելով ընդդիմությանը «իմպիչմենտները չարաշահելու» մեջ․ հայտնում է BBC-ն՝ Radar Armenia–ին։