Անօդաչու թռչող սարքը հարձակում է իրականացրել Գրոզնիում:
Թիրախը եղել է Չեչնիայում Ռուսաստանի ՆԳՆ Ահմադ Կադիրովի անվ․ ոստիկանության հատուկ գնդի զորանոցը։
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ում հայտնել է, որ անօդաչու թռչող սարքը խոցվել է, բեկորներից վնասվել է շենքի տանիքը, կոտրվել են ապակիներ, փոքր հրդեհ է բռնկվել: