Միջազգային

«Ուկրաինան կկորցնի տարածքի մեկ երրորդը». Ֆիցո

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, թե ՌԴ-ի հետ հակամարտության արդյունքում Ուկրաինան կկորցնի իր տարածքի մեկ երրորդը, սակայն այդպես էլ ԱՄՆ-ից և նրա դաշնակիցներից ՆԱՏՕ մտնելու հրավեր չի ստանա։

«Ես կարծում եմ, որ Ուկրաինան կկորցնի իր տարածքի մեկ երրորդը, սակայն նրան անվտանգության երաշխիքներ կառաջարկվի, օրինակ, օտարերկրյա զորքերի ներկայությամբ։ Եթե դա երջանկություն համարվի Ուկրաինայի համար, որի մասին բոլորը խոսում են, ապա կարծում եմ, որ ուկրաինացիներին կդավաճանեն», - ասել է նա Folha de S. Paulo թերթին տված հարցազրույցում։

Ֆիցոյի խոսքով՝ Ուկրաինայում հակամարտության լուծում կարող է լինել միայն հրադադարը և բանակցային գործընթացի սկիզբը. «Ուկրաինան թույլ տվեց իրեն ներքաշել մի պատմության մեջ, որը չի կարող լավ ավարտվել երկրի համար։ Նա կկորցնի տարածքը և չի հրավիրվի ՆԱՏՕ»։ Ըստ նրա, հակամարտության հետևանքները շատ լուրջ կանդրադառնան ուկրաինական պետության ներքին կայունության վրա: