Միջազգային

Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենը կհեռանա նախքան Թրամփի երդմնակալությունը

Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենը կհեռանա նախքան Թրամփի երդմնակալությունը

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քրիստոֆեր Ռեյը կլքի իր պաշտոնը մինչև Դոնալդ Թրամփի հունվարյան երդմնակալությունը․ այս մասին հայտնում է CBS-ը Radar Armenia-ին։

Իր առաջիկա հրաժարականի մասին Ռեյը հայտնել է ՀԴԲ-ում ներքին խորհրդակցության ժամանակ։

Թրամփը, որը պաշտոնը ստանձնում է հունվարի 20-ին, հասկացրել է, որ ցանկանում է, որպեսզի ՀԴԲ ղեկավարի պաշտոնում Ռեյին փոխարինի Քեշ Պատելը․ նա հավատարիմ է անձամբ նոր նախագահին։

Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենը նշանակվում է 10 տարի ժամկետով՝ ԱՄՆ նախագահի ներկայացմամբ, որը, սակայն, իրավունք ունի ցանկացած պահի աշխատանքից ազատել նրան, նույնիսկ առանց բացատրության: Ռեյը այդ պաշտոնում նշանակվել է 2017 թվականին Թրամփի կողմից, Բայդենի հետագա վարչակազմը նրան չի փոխարինել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական