«Հայաստանը կվճարի ՀԱՊԿ անդամավճարը, թե ոչ, դիմեք պաշտոնական Երևանին, այս կամ այն պատասխանը ստանալու դեպքում նաև՝ կարելի է հարցնել, թե ինչու»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։
Նա հիշեցրել է, որ ինչպես այլ միջազգային կազմակերպությունների դեպքում, այնպես էլ ՀԱՊԿ-ում, 2 տարի շարունակ անդամավճար չմուծելու դեպքում որոշումներ կարող են ընդունվել, ընդհուպ՝ զրկել ձայնի իրավունքից։ Նա նշել է, որ ՀԱՊԿ-ում անդամավճարի 50%–ը վճարում է ՌԴ-ն, մնացած մասը՝ 10-ական տոկոսով, մյուս անդամ երկրները։ Զախարովան նաև շեշտել է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին պաշտոնական դիմում չի ներկայացրել.
«Փոխարենը լսում ենք հայտարարություններ, որ իրենց չեն տեսնում կամ տեսնում են ինչ-որ շրջանակներում, կամ ինչ-որ մեկն ինչ-որ տեղից դուրս է եկել։ Բայց այդ ամենի մասին պետք է հարցնել Հայաստանի ներկայացուցիչներին»,- ասել է նա։