Միջազգային

«Ռուսաստանը ժամանակին օգնություն է ցուցաբերել Սիրիային». Պեսկով

«Ռուսաստանը ժամանակին կատարել է իր առաքելությունը՝ օգնություն ցուցաբերելով Սիրիային». այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ռուսաստանն օգնել է Սիրիայի Արաբական Հանրապետությանը ժամանակին հաղթել ահաբեկիչներին, օգնել է հասնել իրավիճակի կայունացմանը, երբ այն սպառնում էր ողջ տարածաշրջանին։ Դրա համար շատ ջանքեր ծախսվեց։ Հետո արդեն Ասադի ղեկավարությունն աշխատել է իր երկրում, զբաղվել է իր երկրի զարգացմամբ», - ասել Է Պեսկովը լրագրողների հարցին, թե արդյոք Կրեմլում կարծում են, որ Սիրիայում տեղի ունեցածը նպաստել է Մերձավոր Արևելքում Ռուսաստանի թուլացմանը։

Դմիտրի Պեսկովի մյուս հայտարարությունները.

  • Կրեմլը չի բացահայտում Սիրիայում ռուս զինվորականների թիվը. դա ՊՆ-ի թեման է։
  • Բայդենի վարչակազմը կփորձի Թրամփին ծանր ժառանգություն թողնել ռուս-ամերիկյան հարաբերություններում։
  • Հատուկ գործողությունը Ռուսաստանի համար «բացարձակ առաջնահերթություն» է և դա կշարունակվի մինչև նպատակների իրագործումը։
  • Կրեմլում հույս ունեն, որ Սիրիայում իրավիճակը շուտափույթ կկայունանա։
  • Իսրայելի կողմից Սիրիային հարվածելը դժվար թե նպաստի այնտեղ իրավիճակի կայունացմանը։
  • Պուտինը դեկտեմբերի 11-ին մի քանի միջազգային հեռախոսազրույց կունենա: