Զոհվել է Աֆղանստանի «Թալիբան» իսլամիստական շարժման կառավարության անդամներից մեկը. այս մասին հայտնում է Al Jazeera-ն՝ հղում անելով իր աղբյուրներին ։
«Աֆղանստանի փախստականների հարցերով նախարար Խալիլ Հաքանին զոհվել է Քաբուլի կենտրոնում՝ նախարարության շենքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով»,- հայտնել է հեռուստաալիքը՝ մեջբերելով անանուն զրուցակցի խոսքը։