ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Paris Match ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է, թե սիրիացիներն իրենց խնդիրները ստիպված կլինեն ինքնուրույն հաղթահարել՝ առանց Արևմուտքի, մասնավորապես, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի օգնության։
«Աշխարհում շատ ճգնաժամեր կան։ Մի քանի օր առաջ նոր բան է սկսվել՝ Սիրիայում։ Նրանք ստիպված կլինեն ամբողջությամբ ինքնուրույն գլուխ հանել, քանի որ մենք և Ֆրանսիան դրան չենք մասնակցում»,- նշել է նա։