Միջազգային

Սիրիայի վարչապետը խոստավանել է՝ երկրում արտարժույթ չկա

Սիրիայի ժամանակավոր վարչապետ Մուհամեդ ալ-Բաշիրը իտալական Il Corriere della Sera թերթի հետ զրույցում հայտարարել է, որ մտադիր է վերադարձնել միլիոնավոր սիրիացի փախստականներին, պաշտպանել բոլոր քաղաքացիներին և հիմնական ծառայություններ մատուցել։

Նրա խոսքով, սակայն, սա դժվար կլինի, քանի որ երկրում արտարժույթ չկա. «Գանձարանում կան միայն սիրիական ֆունտեր, որոնք գրեթե ոչինչ արժեն։ Մեկ ԱՄՆ դոլարով կարելի է գնել մեր մետաղադրամներից 35.000-ը։ Մենք արտարժույթ չունենք, իսկ ինչ վերաբերում է փոխառություններին ու պարտատոմսերին, դեռ տվյալներ ենք հավաքում»,- ասել է Մուհամեդ ալ-Բաշիրը՝ նշելով, որ ֆինանսական առումով Սիրիայում ամեն ինչ շատ վատ է։