Միջազգային

Զուրաբիշվիլիին կզրկե՞ն պետական ​​անվտանգությունից

Զուրաբիշվիլիին կզրկե՞ն պետական ​​անվտանգությունից

Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է փոփոխություններ, որոնք Սալոմե Զուրաբիշվիլիին կզրկեն պետական ​​անվտանգությունից՝ նախագահական լիազորությունների ավարտից հետո։ «Վրացական երազանք»-ի նախաձեռնած փոփոխություններին կողմ է քվեարկել խորհրդարանի 83 պատգամավոր։

Իշխող «Վրացական երազանքի» նախաձեռնած փոփոխությունների համաձայն՝ նախագահը, վարչապետը և խորհրդարանի նախագահը չեն ունենա պետական ​​անվտանգություն, եթե իրենց լիազորությունների դադարեցման պատճառը Սահմանադրության խախտումն է, որը հաստատում է Սահմանադրական դատարանը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական